Ծրագրերը
Սեվծովյան միջկապի (BSI) նախագիծ
Սևծովյան միջկապի (BSI) նախագիծը նպատակ ունի կամուրջ ստեղծել Հարավկովկասյան երկրների և Եվրոպայի միջև` Հարավային Կովկասում ստեղծելով գիտահետազոտական և կրթական ցանց, ինչպես նաև այն միացնելով GEANT2-ին:
Նախագիծը ներառում է տարածաշրջանում առկա ենթակառույցների փոխմիացման ռազմավարության զարգացումը, միացումների իրականացումը և աջակցությունը ստեղծված ցանցի շահագործմանը: Հարավկովկասյան երկրների միջև և GEANT2 ցանցի հետ փոխմիացումների առկայությունը կնպաստի տարածաշրջանում նոր ծառայությունների ներմուծմանը և կարևոր քայլ կհանդիսանա Եվրոպայի հետ տարածաշրջանի գիտական ներուժի ինտեգրման հարցում:
Հայաստանի Հանրապետությունը ևս մասնակցում է Սևծովյան միջկապի նախագծին:
BSI նախագիծը երկամյա ծրագիր է, որը սկսվել է 2008թ-ի մարտի 1-ին: BSI նախագծում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ):
BSI նախագծի հիմնական նպատակներն են`
- Հարավային Կովկասում տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական պատշաճ ցանցի կառուցումն ու նրա միացումը GEANT2-ին,
- Հարավկովկասյան գիտական ներուժի ինտեգրումը Եվրոպայի հետ,
- նույնատիպ գիտական համայնքների միջև համագործակցության խրախուսումը:
BSI նախագծի իրականացման շնորհիվ ավելի շահավետ կդառնան բազմաթիվ գիտական հետազոտություններ ու կրթական ծրագրեր, ինչպիսիք են` “Հարավային Կովկասում էլ-հասարակությունների զարգացումը” և SEE-GRID-SCI նախագիծը: Գործողությունների տարածումը կնպաստի բոլոր մասնակիցների և տարածաշրջանի հետազոտական ու կրթական համայնքների գիտական ճյուղերի կողմից BSI ենթակառույցների լայն օգտագործմանը, կապ կպահպանի նմանօրինակ կամ հարակից նպատակներ հետապնդող այլ համաեվրապական միջոցառումների հետ:
“Վիրտուալ Կաթնածիր” Ծրագիր ("Virtual Silk Highway" Program)
Սույն նախագիծը հաստատվել է 2001թ.: Այն նորագույն արբանյակային տեխնոլոգիաների միջոցով բարձր արդյունավետությամբ գլոբալ ինտերնետային կապ է բերում դեպի Կովկաս և Միջին Ասիա` ստեղծելով վիրտուալ կաթնածիր տեղեկատվական ուղի: Հետևաբար, նախագիծն էլ անվանվել է «Վիրտուալ կաթնածիր»:
Ծրագրն ընդգրկում է երեք հարավկովկասյան և հինգ միջինասիական ազգային գիտահետազոտական և կրթական կազմակերպություններ և նպատակ ունի էապես բարելավել ինֆորմացիայի փոխանակումը ինչպես նշված տարածաշրջանների ակադեմիական և կրթական հաստատությունների հետ, այնպես էլ նրանց միջև:
«Վիրտուալ կաթնածիրը» ղեկավարում է Կաթնածրի ExCo-ն, որը համակարգող մարմին է` կազմված ծրագրի իրականացման մեջ ներգրավված տարբեր կողմերի ներկայացուցիչներից: Որոշ ժամանակ անց Կաթնածրի ExCo-ն կփոխարինվի Կաթնածրի հանձնաժողովով, որը պատասխանատու կլինի ստեղծված ենթակառույցի ավելի երկարաժամկետ կայունության համար:
OCCASION
“Վիրտուալ Կաթնածիրը” ղեկավարվում է OCCASION ծրագրի միջոցով, որը լրացուցիչ միջոցներ (ինչպիսիք են` ցանցային կառավարումը, VoIP-ը և վիդեո-կոնֆերանսները), ինչպես նաև ինֆորմացիոն, CSIRT-ի և օպերացիոն աջակցություն է տրամադրում այդ ծրագրին: Այսպիսով, Կաթնածրի երկրները հնարավորություն են ունենում համագործակցել Եվրոմիության երկրների իրենց աշխատակիցների հետ: Ծրագրի մյուս կողմն է` բացահայտել և’ Կաթնածրի, և’ Եվրոմիության երկրներում ակտիվ օգտվողների խմբերը, որոնց համագործակցության համար անհրաժեշտ է Կաթնածիրը: OCCASION-ը նաև նպաստում է անհրաժեշտ սեմինարների և միացյալ ուսուցումների (այլ մարմինների հետ համաֆինանսավորվող) իրականացմանը, որոնք կնպաստեն օգտավետ համագործակցությանը: OCCASION-ի նպատակներից է` աջակցել Կաթնածրի NREN-ներին մուտք գործել այնպիսի միջավայր, որում նրանք կարող են ունենալ Եվրոմիությունից և ՆԱՏՕ-ից անկախ սեփական ֆինանսավորում:
Իրականացված ծրագրեր
- "Հայկական-Ադրբեջանական-Վրացական Միացյալ Ասոցացիայի Հիմնում /Կովկասյան Գիտահետազոտական և Կրթական Կոմպյուտերային Ցանցերի Հիմնադրամ – ԿԱՐԵՆԱ/
- “Կովկասում ՆՐԵՆ-ի Ցանցային Ենթակառուցվածքի Զարգացում”- ֆինանսավորված ՆԱՏՕ-ի Գիտական Ծրագրի Ցանցային Ենթակառուցվածքի դրամաշնորհով
- “Հայկական Մարզային Գիտահետազոտական և Կրթական Ցանցի Հիմնում” – ֆինանսավորված ՆԱՏՕ-ի Գիտական Ծրագրի Ցանցային Ենթակառուցվածքի դրամաշնորհով
- “Վիրտուալ Հաղորդակցման Վեբ-կայքերի ստեղծում”- Եվրասիա հիմնադրամի դրամաշնորհ
- Դրամաշնորհ Բաց Հասարակության Ինստիտուտի Աջակցության Հիմնադրամի – Հայաստան (ԲՀԻԱՀՀ) կողմից
- Համաձայնություն ԳԱՏԱՀ-ի և ԲՀԻԱՀՀ –ի միջև
- Համաձայնագիր ԱՐԵՆԱ-ի և Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի միջև
- Կովկասյան և Կենտրոնական Ասիայի Ինտերնետային Նվիրատվության Կազմակերպում ՆՐԵՆ – OCCASION-ին
- Հայաստանում Գիտահետազոտական, Կրթական, Քաղաքացիական Հասարակության Ենթակառուցվածքի Զարգացում







