Նպատակները
Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ԱՐԵՆԱ-ն մասնակցում և խթանում է ինֆորմացիոն և հեռահաղորդակցման ծառայությունների ստեղծմանը Հայաստանում: Այս միջոցով հայկական հետազոտական և կրթական կազմակերպությունները և հաստատությունները, ինֆորմացիայի ոչ առևտրային աղբյուրները, թանգարաններն ու գրադարանները կմիավորվեն մեկ միասնական ինֆորմացիոն ցանցում:
Մուտքը դեպի գլոբալ ցանցեր հիմնադրամը մատակարարում է հայկական գիտական, ակադեմիական և այլ շահույթ չհետապնդող աղբյուրների միավորմամբ`վերը նշված ինֆորմացիոն ցանցի շրջանակներում:
Միասնականացված ցանցը կբարելավի գիտական և ակադեմիական համագործակցությունը հայկական Սփյուռքի և հայրենիքի միջև, կազդի միասնական ինֆորմացիոն կենտրոնների ստեղծման վրա:







