Նորություններ
Սեվծովյան միջկապի (BSI) նախագիծ
Սևծովյան միջկապի (BSI) նախագիծը նպատակ ունի կամուրջ ստեղծել Հարավկովկասյան երկրների և Եվրոպայի միջև` Հարավային Կովկասում ստեղծելով գիտահետազոտական և կրթական ցանց, ինչպես նաև այն միացնելով GEANT2-ին:
Նախագիծը ներառում է տարածաշրջանում առկա ենթակառույցների փոխմիացման ռազմավարության զարգացումը, միացումների իրականացումը և աջակցությունը ստեղծված ցանցի շահագործմանը: Հարավկովկասյան երկրների միջև և GEANT2 ցանցի հետ փոխմիացումների առկայությունը կնպաստի տարածաշրջանում նոր ծառայությունների ներմուծմանը և կարևոր քայլ կհանդիսանա Եվրոպայի հետ տարածաշրջանի գիտական ներուժի ինտեգրման հարցում:
Հայաստանի Հանրապետությունը ևս մասնակցում է Սևծովյան միջկապի նախագծին: BSI նախագիծը երկամյա ծրագիր է, որը սկսվել է 2008թ-ի մարտի 1-ին: BSI նախագծում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ):
BSI նախագծի հիմնական նպատակներն են`
- Հարավային Կովկասում տարածաշրջանային գիտահետազոտական և կրթական պատշաճ ցանցի կառուցումն ու նրա միացումը GEANT2-ին,
- Հարավկովկասյան գիտական ներուժի ինտեգրումը Եվրոպայի հետ,
- նույնատիպ գիտական համայնքների միջև համագործակցության խրախուսումը:
BSI նախագծի իրականացման շնորհիվ ավելի շահավետ կդառնան բազմաթիվ գիտական հետազոտություններ ու կրթական ծրագրեր, ինչպիսիք են “Հարավային Կովկասում էլ-հասարակությունների զարգացումը” և SEE-GRID-SCI նախագիծը: Գործողությունների տարածումը կնպաստի բոլոր մասնակիցների և տարածաշրջանի հետազոտական ու կրթական համայնքների գիտական ճյուղերի կողմից BSI ենթակառույցների լայն օգտագործմանը, կապ կպահպանի նմանօրինակ կամ հարակից նպատակներ հետապնդող այլ համաեվրապական միջոցառումների հետ:
“Համակարգչային գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները” CSIT 2009 յոթերորդ միջազգային գիտաժողովը
ՀՀ Գիտության ազգային ակադեմիան և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմբերի ինստիտուտը ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Երևանում կազմակերպել են “Համակարգչային գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները” CSIT 2009 յոթերորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր նպաստել համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտական և տեղեկատվական ինֆորմացիայի փոխանակմանը գիտաշխատողների միջև:
Գիտաժողովի շրջանակներում զեկույցներ են ներկայացվել հիմնարար գիտությունների ոլորտում, ինչպես նաև անցկացվել են կիրառական բնույթի հատուկ աշխատանքային նստաշրջաններ “Հայաստանի մասնակցությունը Սևծովյան համագործակցության նախագծին”, “Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանում` ներկա իրավիճակն ու խնդիրները”, “Համընդհանուր ցանցային լեզու (UNL)”, ինչպես նաև “Հարավային Կովկասի ենթակառուցվածքներ” թեմաներով:
Գիտաժողովի կազմակերպիչների թվում էին ՀՀ կառավարությունը, ՀՀ Գիտության ազգային ակադեմիան, ԳԱԱ Տեղեկատվության ու ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ավտոմատ կառավարման գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև Synopsys Հայաստան, Unicomp, Հայլինկ, Virage Logic ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Հայաստանի զարգացման գործակալությունը (AAP):







