ԱՐԵՆԱ-ի մասին

Հայաստանի Գիտահետազոտական և Կրթական Կոմպյուտերային Ցանցերի Ասոցիացիա (ԱՐԵՆԱ) hիմնադրամը ստեղծվել է Երևանում 2000 թ.-ի դեկտեմբերի 5-ին: ԱՐԵՆԱ անունն առաջացել է հիմնադրամի անգլերեն անվանման առաջին տառերից՝ Armenian Reseach-Educationa Networking Association.

Հիմնադրամը հանդիսանում է տիպային, ազգային գիտահետազոտական և կրթական կազմակերպությունների ցանցային ասոցիացիա, որոնք ստեղծվել են նախկին Սովետական Միության հանրապետություններում և ուղղված են ստեղծելու գիտական և կրթական կազմակերպությունների ինֆորմացիոն հոսքն ապահովող համակարգչային ցանցեր, հետագայում դրանք անընդհատ ընդլայնելու և այլ երկների, մասնավորապես Եվրոպական զարգացած երկներում գործող գիտակրթական ցանցերի հետ միացնելու նպատակով։

ԱՐԵՆԱ հիմնադրամն իր ստեղծման օրվանից սկսած ծառայել է իր բուն նպատակին` հիմնադրելով և զարգացնելով գիտահետազոտական և կրթական ցանցեր Հայաստանի Հանրապետությունում, ընդլայնել և բարելավել է գիտական համայնքների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գրադարանների և այլ հարող կազմակերպությունների տեղեկատվական հոսքը։ Ներկայումս ԱՐԵՆԱ–ի ցանցի մեջ ներառված են 48 գիտահետազոտական հիմնարկներ և 35 բարձրագույն կրթական հաստատություններ, ինչպիսիք են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան` իր կազմի մեջ մտնող հիմնարկներով, Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, Երևանի Պետական Համալսարանը, Ճարտարագիտական, Բժշկական համալսարանները, ԳԱՏԱՀ–ը և այլ կազմակերպություններ։

ԱՐԵՆԱ–ն կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որի նախագահը փոխվում է ռոտացիոն սկզբունքով յուրաքանչյուն 2 տարին մեկ։ Հոգաբարձուների կազմը ներկայացուցչական է և թույլ է տալիս ամբողջովին ընդգրկել Հայաստանի գիտական և կրթական ոլորտը` պաշտպանելով բոլոր ընդգրկված կազմակերպությունների շահերը։ Հիմնադրամի գործնական աշխատանքն ապահովվում է հիմնադրամի մշտական աշխատակացմի կողմից` գործադիր տնօրենի գլխավորությամբ։

Հիմնադրամը հայտնի է իր իրականացրած ծրագրերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին ՆԱՏՕ–ի կողմից ֆինանսավորված “Վիրտուալ կաթնածիր” ծրագիրն է ("Virtual Silk Highway" Program)։

Website by Helix